Ցուկերբերգ. Վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև խախտված է22 մարտի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ անդրադարձել է ավելի քան 50 մլն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքին, որին մեղսակից է Cambridge Analytica ընկերությունը: Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը դեռևս 2014-ին էր պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արգելելով հավելվածներին օգտատերերից նրանց ընկերների մասին տվյալներ հավաքել: «Սակայն մենք սխալներ թույլ տվեցինք և պետք է ավելին անեինք»,-ասել է նա: Ըստ նրա, հիմա Facebook-ը կփակի օգտատերերի տվյալները հավելվածների համար: Հավելվածներին հասանելի կլինեն միայն անունը, լուսանկարն ու էլփոստի հասցեն, այլ գրառումներին և այլ անձնական տվյալներին ծանոթանալու համար նրանք ստիպված կլինեն պայմանագիր կնքել օգտատերերի հետ, գրում է Meduza-ն: Facebook-ը նաև կստուգի բոլոր այն հավելվածները, որոնք տեղեկատվության մեծ ծավալներ են հավաքել մինչև 2014-ը՝ այն մշակողները, որոնք համաձայն չեն լինի ստուգման, կհեռացվեն հարթակից: Ըստ Ցուկերբերգի, 2015-ին Facebook-ն իմացավ The Guardian-ից, որ Ալեքսանդր Կոգանը, որը մոտ 50 մլն օգտատերի անձնական տվյալ էր հավաքել առցանց թեստի միջոցով, փոխանցել է այդ տվյալները Cambridge Analytica-ին: Facebook-ը պահանջեց հեռացնել այդ տվյալներն ու փաստացի հաստատել դա, սակայն պարզվեց, որ Cambridge Analytica-ն իրականում, հնարավոր է, չէր արել դա: «Դա վստահության խախտում էր Կոգանի, Cambridge Analytica-ի և Facebook-ի միջև: Բայց դա նաև խախտեց վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև, որոնք տրամադրել էին իրենց տվյալները և ակնկալում էին, որ մենք նրանց կպաշտպանենք: Մենք պետք է դա շտկենք»,-ասել է Ցուկերբերգը: 50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մասին լուրերից հետո Facebook-ի բաժնետոմսերն էժանացան: ԱՄՆ-ում սկսեցին կոչ անել ջնջել աքաունթները Facebook-ից, քանի որ ընկերությունը վատ է պաշտպանում օգտատերերի տվյալները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |