Վարչապետ․ Մի քանի երկրի հետ վիզային ռեժիմի թուլացումն ուշացնում ենք22 մարտի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Եվրամիությունից ՀՀ-ն ծանուցում է ստացել, որ 2017- նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ դրույթներ արդեն կարող են ուժի մեջ մտնել: Այս համատեքստում վարչապետը փոխարտգործնախարարից հետաքրքրվեց` արդյոք արտգործնախարարությունն առանձնացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է թուլացնել վիզային ռեժիմը, հայտնում է Aysor.am-ը: Կարեն Կարապետյանը հարց է ուղղել` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` արդյոք կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ներկայացրել է ԱԳՆ այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ: «Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասել է Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքերը հաստատել է նաև Շավարշ Քոչարյանը` նշելով, որ աշխատանքները տարվում են: «Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք», - ամփոփել է վարչապետը: Կառավարությունը մարտի 22-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |