Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը դարձել է դեմքերի տարբերակման տեխնոլոգիայի վրա աշխատող ընկերության բաժնետեր22 մարտի 2018 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի New Dimension Fund Variable Capital Investment հիմնադրամը «Ռոստեխ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկության հետ համատեղ բաժնեմաս են գնել ռուսական NtechLab ընկերությունում, որը զբաղվում է դեմքերի տարբերակման տեխնոլոգիայի մշակմամբ: Այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը գնել է տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը հայտնում է «Վեդոմոստին» ընկերության ներկայացուցիչների վրա հղումով: Նշվում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը կգլխավորի Վասիլի Բրովկոն՝ «Ռոստեխի» հատուկ հանձնարարությունների գծով տնօրենը, որի դուստր ձեռնարկությունը գնել է NtechLab-ի բաժնետոմսերի 12,5%-ը: Ռուսական NtechLab ստարտափն աշխատում է ինքնաուսուցանվող նեյրոնային ցանցի ոլորտում դեմքերի տարբերակման ալգորիթմների ստեղծման վրա: Ընկերության նախագծերն աշխատում են աշխարհի տարբեր ընկերություններում, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |