ՀՀ հյուպատոսարանները դրսում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի ծառայություն կմատուցեն22 մարտի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մարտի 22-ի նիստում ընդունվել է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի ծառայությունները ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով մատուցելու օրենքի նախագիծը: Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատած հայաստանցիներին, առանց ՀՀ այցելելու՝ հյուպատոսական հիմնարկների միջոցով, տեղում օգտվել կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից: ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով հնարավոր կլինի դիմել և ստանալ ինչպես գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ ավարտական փաստաթղթեր՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն: Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ կերպով իրազեկել մեր հայրենակիցներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |