ՀՖՖ նախագահը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական22 մարտի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական: Նա հավելել է, որ Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա։ «Մնացածը կախված է Յուրչենկոյից», - ասել է ՀՖՖ նախագահը, հայտնում է Aysor.am-ը։ «Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա: Ես, որպես Ֆեդերացիայի նախագահ, շատ եմ ցանկանում նրան տեսնել մեր հավաքականի կազմում, մեր դարպասը փակած Յուրչենկոյով», - ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Հանդիպումը կկայանա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ:անդիպման ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները: Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986-ին Աշխաբադում: Ծնվել է ռուս-հայկական ընտանիքում (հայրը՝ ռուս, մայրը հայուհի)։ 2013-ից եղել է«Ուֆա» ՖԱ-ի դարպասապահ: Ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ «Ուֆա ֆա»-ում ըստ երկրպագուների քվեարկության։ 2016-ի ամռանը նա պայմանագիր է կնքել «Անժի» ակումբի հետ երեք տարով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |