Մխիթարյան. Ազգերի լիգային մասկանցությունը ՀՀ համար լուրջ փորձություն է22 մարտի 2018 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ազգերի լիգայում Հայաստանին ծանր փորձություն է սպասում։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Կարծում եմ` Ազգերի լիգայում մեզ շատ դժվարություններ են սպասում։ Թող ոչ մեկին չթվա, թե մենք հայտնվել ենք շատ թեթև խմբում` շատ պարզ մրցակիցներով։ Ժամանակակից ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ, մեզ լուրջ փորձություն է սպասում։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվով կատարենք խնդիրն ու հաղթեք ամեն խաղում»,-լրագրողներին հայտարարել է Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունից հետո, հայտնում է ԱՌԿԱ-ն։ Խոսելով Էստոնիայի և Լիտվայի հավաքականների հետ նախատեսված հանդիպումների մասին` Մխիթարյանը նշել է, որ հավաքականում տրամադրվածությունը միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա։ Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 24-ին ժամը 18։00-ին, Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նույնպես տեղի կունենա Հանրապետական մարզադաշտում մարտի 27-ին ժամը 19։00-ին։ «Կաշխատենք հաղթել երկու հանդիպումներում, չնայած որ սպասվում են ֆուտբոլիստների փոփոխություններ մարզչի կողմից։ Սակայն դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու մեր ձգտման վրա»,-ասել է Մխիթարյանը։ Նրա խոսքով, հայկական հավաքականը պետք է առավելագույնն անի այս ընկերական հանդիպումներում, ինչպես նաև մայիսի վերջին կայանալիք խաղերում, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվի Ազգերի լիգայի ցիկլին։ Հայաստանի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում, որի շրջանակում ուժերը կչափի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Խմբային փուլը կանցկացվի 2018 թ.–ի աշնանը։ Չորս դիվիզիոններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա Եվրոպայի 2020-ի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է հանձնվել Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |