Սեպտեմբերից Երևանի դպրոցներում երթևեկության կանոններ կդասավանդեն![]() 22 մարտի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում նոր առարկա կդասավանդվի՝ «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը նախատեսված է 1-4-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: «Ճանապարհային երթևեկության կանոնների»: Դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից: Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է: Համաձայն ԿԳ նախարարի հրամանով հաստատված ծրագրի՝ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ: Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով:Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում,հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը,երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները: Ճանապարհային ոստիկանության ծառայողները նախապես դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին, դասավանդման գործընթացին մասնակից դարձնելով նաև ճՈ ներկայացուցիչներին։ Նոր նախաձեռնությունը կարող է նպաստել դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը: Ըստ 2016-17 թթ. վիճակագրական տվյալների, անչափահասների մասնակցությամբ ՃՏ պատահարների թիվն աճել է: Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։ Երթևեկության կանոնների դասավանդման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայացված մտահոգիչ վիճակագրությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |