Ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածներին տեսակցությունների թիվը կընդլայնվի

Ցմահ և երկարաժամկետ ազատազրկվածներին տեսակցությունների թիվը կընդլայնվի

PanARMENIAN.Net - Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցության իրավունք կտրվի: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ելնելով միջազգային տարբեր կոնվենցիաներից, ցմահ ազատազրկման դատապարտված անձինք քրեակատարողական հիմնարկում պահվող մյուս անձանց հետ հավասար պայմաններով տեսակցության հնարավորությունից օգտվելու իրավունք ունեն։

Նշվում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու նպատակը քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումն են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---