Մոտ $182 մլն-ի ներդրում 1 տարում՝ տրանսպորտի և կապի ոլորտում![]() 22 մարտի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանի տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվել է մոտ $181,7 մլն-ի ներդրում: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարի խոսքով, ընդհանուր ներդրումներից մոտ $70 մլն-ը եղել են մասնավոր ներդրումներ՝ ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը: Մարտիրոսյանը նախագահին ներկայացրել է նաև ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքները: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են հազարից ավելի ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Արգելափակոցներ են տեղադրվել նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: 2017 թվականին Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված $5 մլն-ի դրամաշնորհի տրամադրումը, որը զգալիորեն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |