ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Լիբանանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մահմուդ Համուդը Նյու Յորքում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումները: Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի իր գործընկեր Իոաննիս Կասուլիդիսին: ԱԳՆ ղեկավարները քննարկել են կիպրոսյան եւ ղարաբաղյան հակամարտությունների խաղաղ կարգավորման հեռանկարները: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաեւ Բուլղարիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սոլոմոն Պասիի եւ Ջոզեֆ Դեյսսի հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---