NABU-ն սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը![]() 22 մարտի 2018 - 19:47 AMT PanARMENIAN.Net - 1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր․ ցավոք, մեր երկրում ջրային տարածքների աղտոտումը բնապահպանական լուրջ խնդիր է: Հայաստանի գետերի անմխիթար վիճակի հիմնական պատճառներն են ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և դրանց աղտոտումը ներքին աղբով, կոյուղաջրերով և հանքարդյունաբերության թափոններով: Մարտի 22-ի՝ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU) մեկնարկում է ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը: Արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ: NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կներգրավվեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց: Նախաձեռնությանը մասնակցելու և կամավոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և ուղարկել Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի (NABU) ֆեյսբուքյան էջին: Դիմումը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Միջոցառման շրջանակում Դուք կարող եք նաև մասնակցել «Կամավորների լավագույն լուսանկար» մրցույթին: Մասնակցելու համար Դուք պետք է լուսանկարեք կամավորներին աշխատանքների ընթացքում, որից հետո այդ լուսանկարը պետք է տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով հետևյալ հաշթագները՝ #MAQURAP #MAQURAXPYUR #NABUARMENIA։ Հաղթողները կընտրվեն ու կպարգևատրվեն յուրաքանչյուր ամիս։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |