Սուրենյան. Վտանգավոր ուժգնության քամիներ են սպասվում

Սուրենյան. Վտանգավոր ուժգնության քամիներ են սպասվում

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ: Այդ մասին հայտարարել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում:

Պատճառը Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքների բախումն է Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ. որի արդյունքում կձևավորվի հզոր ճակատային գոտի։

«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ»,-ասվում է գրառման մեջ։

Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ է արվում ցուցաբերել զգոնություն:

Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը, 26-ի գիշերը նույնքան կնվազի, 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝ մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---