Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պահանջում է Թուրքիայից վերադարձնել իրեն պատկանող կալվածքները23 մարտի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։ Պատրիարքարանը ժամանակին Պոլսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը դիմել է Սահմանադրական դատարան, հայտնում է Ermenihaber-ը։ Վերջերս դատական գործընթացների շրջանակներում փաստաթղթերի քննարկման նպատակով Նուրհան պատրիարքը այցելել էր Ստամբուլ: Փաստաբանի փոխանցած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նուրհան պատրիարքը պահանջում է վերականգնել սեփականության իրավունքը 100-ից ավել կալվածքների նկատմամբ, որոնք ժամանակին պատկանել են «Սուրբ Հակոբ» հիմնադրամին: Թուրքիայի իշխանությունները նախկինում լուծարել էին պատրիարքարանը ներկայացնող «Սուրբ Հակոբ» հիմնադրամը։ Պատրիարքարանի իրավապաշտպան Ալի Էլբեյողլուն ընդգծում է, որ հնարավոր չէ «Սուրբ Հակոբ» հիմանդրամը լուծարված համարել, երբ այն նույն անվանումով գոյություն ունի միջազգային իրավական ասպարեզում։ Բացի այդ, Երուսաղեմի պատրիարքարանը արտերկրում գործող հաստատություն լինելով, Թուրքիայի իշխանությունները չեն կարող այդ կառույցի գոյության մասին վճիռ կայացնել։ Երուսաղեմի պատրիարքարանը և «Սուրբ Հակոբ» հիմնադրամը իրականում նույն մարմինն են, քանի որ պատրիարքարանի պաշտոնական անվանման մեջ անգլերենով նշվում է «Saint James», իսկ արաբերեն «Մար Հակոբ» անունները։ Բացի այդ, օրվա պատրիարքը համարվում է հիմնադրամի նախագահը։ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես լուծարված են համարում վերոնշյալ հիմնադրամը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |