Ֆրանսիայում 8 մարդ պատանդ էր վերցվել. Կան զոհեր![]() 23 մարտի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Զինված տղամարդը կրակ է բացել և պատանդներ վերցրել Ֆրանսիայի Տրեբ քաղաքի սուպերմարկետում: Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատանդ էր վերցվել 8 մարդ: Ոստիկանությունը հայտնում է 2 զոհի մասին, խոսվում է նաև 3 վիրավորի մասին: Ներկա պահի դրությամբ պատանդներն ազատ են արձակվել: Հանցագործն իրեն «Իսլամական պետության» հետևորդ է հայտարարել: Ըստ որոշ աղբյուրների, նա պահանջել է ազատ արձակել 2015-ին Փարիզում ահաբեկչություններին մեղսակից Սալահ Աբդեսլամին, իր աղբյուրների վրա հղումով հայտնել է BFM ЕМ հեռուստաալիքը: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականցնում: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպըվիճակը շատ լուրջ է անվանել և որակել էր որպես ահաբեկչական գործողություն: գրում է Deutsche Welle-ն: Պատանդներ վերցնելուց մի քանի ժամ առաջ Կարկասոն քաղաքում, որը Տրեբից մի քանի կիլոմետր հեռավորությամ վրա է, հրազենային վիրավորում է ստացել ոստիկանության աշխատակիցը: Դեռ հայտնի չէ, այդ երկու դեպքերը կապված են, թե ոչ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |