Ստեփանակերտում երկրորդ օդային փառատոնը կանցկացվի![]() 23 մարտի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը, հայտնում է «Արցախպրեսը»: Նրա խոսքով՝ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է ունեցել: Մասնավորապես քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Սակայն փառատոնի անցկացման օրվա հետ կապված՝ այս պահին դեռ վերջնական որոշում չկա, այդ մասին հասարակությանը կտեղեկացվի ավելի ուշ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |