Դիլիջանի անտառում 12 հա խոտածածկույթ է այրվել. Հրդեհը մարվել է![]() 24 մարտի 2018 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: «Դիլիջան» ազգային պարկի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասի անտառապահից տեղեկություն է ստացվել, որ պարկի «Ղուրդախ» կոչվող հանդամասում այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ: Ժամը 22։20-ին տեղեկություն է ստացվել, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել հրդեհի օջախներին մոտենալ հրշեջ-ավտոմեքենաներով, հրդեհաշիջումն իրականացվել է բացառապես մարդկային ռեսուրսներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի անտառտնտեսության» մասնաճյուղի 10 աշխատակից և 2 քաղաքացի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |