ՌԴ-ն ArmHiTech-2018-ում Ս-400 «Տրիումֆ», «Ֆավորիտ» և ՀՕՊ այլ համակարգեր կներկայացնի![]() 24 մարտի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսական օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անտեյ» կոնցերնը ՀՕՊ համակարգերի իր մշակումները կներկայացնի Հայաստանում՝ ArmHiTech-2018 սպառազինության ցուցահանդեսում, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի օտարերկրյա պատվիրատուների հետ: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: ArmHiTech-2018 սպառազինության ցուցահանդեսը կանցկացվի Երևանում մարտի 29-31-ը: Ընկերությունը մասնավորապես կներկայացնի հեռահար զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ», Ս-300ԲՄ «Անտեյ-2500», Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» համակարգերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության «Բուկ-Մ2Է», «Տոռ-Մ2Է», «Տոռ-Մ2Կ» և «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը, նաև այլ համակարգեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցուցահանդեսի ընթացքում կոնցերնը կցուցադրի իր ակտուալ մշակումները ռադիոլոկացիոն համակարգերի ոլորտում, այդ թվում նոր բազմաֆունկցիոնալ 55Ժ6ՄԵ համալիրն ու շարժական «Նեբո-ՍՎՈւ» ռադիոլոկացիոն կայանը: «Ցուցահանդեսի շրջանակում կոնցերնի պատվիրկությունը մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի պետական կառույցների ներկայացուցիչների, պոտենցիալ պատվիրատուների հետ»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալին: «Ալմազ-Անտեյ» կոնցերնը ռուսական ռազմարդյունաբերության խոշորագույն ընկերություններից է և 3-րդ տարին անընդմեջ 11-րդ տեղն է գրավում համաշխարհային ռազմարդյունաբերության 100 խոշորագույն ընկերությունների Defense News վարկանիշում: Կոնցերնի արտադրանքը գնում է աշխարհի ավելի քան 50 երկիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |