ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն չի հատկացնի ՀՀ-ին. Վրաստանին $105 մլն կտա![]() 24 մարտի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի բյուջեի ծախսերի մասով նախագծի փաստաթուղթը, որով Հայաստանի համար ֆինանսական աջակցություն չի նախատեսվում: Հարևան Վրաստանը Միացյալ Նահանագներից $105 մլն-ի ֆինանսական աջակցություն կստանա: Ուկրաինային տրվող օգնությունը կկազմի $421 մլն: Նշվում է , որ փաստաթուղթը միտված է աջակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած արևելաեվրոպական երկրներին՝ «նվազեցնելու համար դրանց խոցելիությունը ՌԴ-ի քաղաքական և տնտեսական ճնշումների նկատմամբ»: Ավելի վաղ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի՝ 2019 թվականին Արցախին և ՀՀ -ին $70 մլն-ի օգնության փաթեթ տրամադրելու կոչին: Հանձնախումբը կոչ էր արել նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին, և պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |