Եվրոպայից 200 կամավոր կմասնակցի ՀՀ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը24 մարտի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայից 200 կամավոր «Բարև թրեյլս» (BarevTrails) ծրագրի շրջանակում կմասնակցի Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի խթանմանը: Այս մասին հայտնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստան): Ծրագրի նպատակն է հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», պլանավորվող «Տաթև» ազգային պարկ և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է, որ 3 տարում 200 երիտասարդ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իսպանիայից և Գերմանիայից կժամանի Հայաստան՝ մասնակցելու պահպանվող տարածքներում առկա արշավային արահետների բարեկարգմանը, նոր արահետների մշակմանը, արահետների քարտեզագրմանը, ցուցանակների, արգելափակոցների տեղադրմանը, փոքր ենթակառուցվածքների (օրինակ անանցանելի վտակների վրա փոքր կամուրջներ) կառուցմանը և այլն: Շվեյցարիայի «Վեսեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը կմեկնարկի 2018 թվականի մայիսին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |