Լարա Ֆաբիանին ու Գարուին հիացրել է «Ձայնում» Միրիամ Բաղդասարյանի կատարումը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հայաստանյան X Factor-ի մասնակից Միրիամ Բաղդասարյանը հուզել է կանադական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին և հանդիսատեսին: Բաղդասարյանը կանադական նախագծում հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի սանն է, վերջինս չի կարողացել զսպել իր զգացմունքները Միրիամի փայլուն կատարումից հետո: Բաղդասարյանը կատարել է Քրիստինա Ագիլերայի Hurt երգը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Լարա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նևսկին և Էրիկ Լապուանտը դուելների փուլում նախապատվությունը տվել են նրան: Բաղդասարյանը մրցում էր մեկ այլ վառ կատարող Կատարինայի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |