Երևան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը

Երևան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Մարտի 27-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։

Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---