Հրդեհի նոր օջախ՝ Դիլիջանի անտառում![]() 24 մարտի 2018 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6 րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը: Ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկվել է համայնքային տարածքում, սակայն քամին այն տարածում է դեպի անտառային հատված։ Նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացված է. հրշեջները մոտենում են, տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում պարկի աշխատակիցները։ Մարտի 23-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի դիմացի սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |