Ապրիլ-հոկտեմբերին Մատենադարանի ցուցադրությունը բաց կլինի նաև կիրակի![]() 24 մարտի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի ցուցադրությունները բաց կլինեն նաև կիրակի օրերին: Այս մասին հայտնում է Մատենադարանի պաշտոնական կայքը: «Հաշվի առնելով Հայաստանում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները (թանգարանային համալիր, 3-րդ հարկ) բաց են լինելու նաև կիրակի օրերին (ժամը 10:00-17:00)»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մատենադարանի թանգարանային համալիրը, որը գտնվում է հին կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 15 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի մոտ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |