Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքում՝ Սինջարի շրջանում![]() 26 մարտի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջար քաղաքի շրջանում: Մարտի 26-ին այդ մասին է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ասել ենք, որ շարժվում ենք Սինջարի ուղղությամբ: Գործողությունն այնտեղ արդեն սկսվել է», -ասել է նա՝ մանրամասներ չնշելով, գրում է Deutsche Welle-ն: Իրաքի անվտանգության ուժերը շեշտում են, որ տարածքում չկան երրորդ երկրների զինվորական կազմավորումներ: Մարտի 23-ին Քրդստանի համայնքների միությունը հայտնել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հեռանում է Սինջարից, որտեղ տեղակայված էր 2014-ից՝ ԻՊ դեմ պայքարի շրջանակում: ՔԱԿ դեմ թուրքական բանակի ռազմական գործողությունները շարունակվում են 2015-ի ամռանը հրադադարի ձախողումից ի վեր: Ավիացիոն հարվածները քրդերի դիրքերին հիմնականում հասցվում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |