iPhone X-ը գլխավորել է ամենահուսալի մարտկոցներով սմարթֆոնների 5-յակը![]() 26 մարտի 2018 - 11:29 AMT PanARMENIAN.Net - IGN Tech փորձագետները կազմել են ամենահուսալի մարտկոցներով սմարթֆոնների 5-յակը: Առաջատար է ճանաչվել ամերիկյան Apple-ի iPhone X-ը: Նշվում է, որ iPhone-ի վերջին մոդելի մարտկոցը, որի ծավալը 2716 մԱժ է, հզոր է և անվտանգ: Երկրորդ տեղում է Apple-ի ևս մեկ գաջեթ՝ iPhone 8 Plus-ը, որի մարտկոցի ծավալը 2675 մԱժ է, գրում է «Իզվեստիան»: Առաջատարների եռյակը եզրափակում է հարավկորեական Samsung Galaxy S8 գաջեթը 3000 մԱժ մարտկոցով: Չորրորդ տեղում է Google Pixel 2-ը (2700 մԱժ): Բյուջետային սմարթֆոններից փորձագետներն առանձնացրել են LG V3-ը, որի մարտկոցը 3300 մԱԺ ծավալն ունի: Մարտի 25-ին հայտարարվեց, որ Android-ով սմարթֆոններն առաջիկայում շատ են թանկանալու Apple-ի պատճառով: Գաջեթների միջին ինքնարժեքը կարող է աճել $100 դոլարով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |