Ամենաշատ հասույթ բերած սուպերհերոսական մարտաֆիլմերը հայտնի են![]() 26 մարտի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Marvel ստուդիայի «Սև հովազը» ռեկորդ է սահմանել՝ ամենաշահութաբեր գերհերոսական մարտաֆիլմը դառնալով Հյուսիսային Ամերիկայում: Ֆիլմն ամերիկյան վարձույթում 630,9 մլն դոլար է վաստակել: Կինոնկարը գերազանցել է 2012-ին էկրան բարձրացած «Վրիժառուների» ռեկորդը, որը հավաքել էր 623,4 մլն դոլար: Համաշխարհային վարձույթում «Սև հովազը» 1,237 մլրդ դոլարով հայտնվել է 3-րդ հորիզոնականում գերհերոսական մարտաֆիլմերի թվում: Առաջին տեղում «Վրիժառուներն» են 1,518 մլրդ դոլարով, երկրորդում՝ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» 1,405 մլրդ դոլարով, գրում է Lenta.ru-ն NME-ի վրա հղումով: Ռայան Կոգլերի գերհերոսական «Սև հովազը» նկարահանվել է Marvel-ի կոմիքսների մոտիվներով: Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարի 29-ին: Ֆիլմի բյուջեն 200 մլն դոլար էր: Փետրվարին ֆիլմի բացասական հերոս Էրիկ Քիլմոնգերը ճանաչվել է Marvel-ի աշխարհի լավագույն չարագործը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |