Արագածոտնում մրգերի վերամշակման արտադրամաս է բացվել26 մարտի 2018 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Արագած համայնքում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7.000 եվրո դրամաշնորհի շրջանակներում: Արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը, Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, Արագած համայնքի բնակիչներ և այլ հյուրեր: «ԱՐԱԳԱԾ. քաղցր և համեղ» արտադրատեսակները պատրաստվելու և վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից և հատապտուղներից։ Այստեղ մասնավորապես նախատեսվում է արտադրել ազնվամորու, բալի, տանձի, դդմի ու սալորի մուրաբաներ և հյութեր, արտադրողականությունը կհասնի օրական մինչև 100 կգ-ի: Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլև համայնքի ֆերմերների գյուղմթերքն իրացնելու համար, ասվում է գյուղնախարարության հաղորդագրության մեջ: ԳԴՀ դեսպան Բերնհարդ Քիսլերն իր խոսքում նշել է, որ ուրախ են ֆինանսավորել վերամշակման արտադրամասի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կօգնի ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները: Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ տվյալ տարածաշրջանի համար կարևոր է բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանն անցումը, և Գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինությունը կաջակցի ֆերմերներին արդյունավետ կազմակերպել ազնվամորու մշակությունը լարասյունային համակարգով, իսկ բերքի շրջանում կաջակցի իրացման հարցում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |