Կեմերովոյի առևտրի կենտրոնի աշխատակցին կասկածում են հրդեհի ազդարարման համակարգն անջատելու մեջ![]() 26 մարտի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: 6 մարդ անհետ կորած է համարվում: Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը: «Լուրջ բացթողումներ են եղել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ շահագործման ընթացքում: Առևտրի կենտրոնի հրդեհի վտանգի համար նախատեսված ելքերը փակ են եղել: Ստուգվում են այլ խախտումների մասին հաղորդագրությունները»,-ասել է Պետրենկոն, հայտնում է Lenta.ru-ն: Նա նշել է, որ արդեն ձերբակալվել և հարցաքննվել է 4 կասկածյալ, այդ թվում շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենը: «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում նաև հայեր կան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |