Երևան-Մոսկվա վթարված ավտոբուսի վիրավոր ուղևորներից մեկը ևս մահացել է![]() 26 մարտի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Վորոնեժի մարզում վթարված Երևան-Մոսկվա ավտոբուսի վիրավոր ուղևորներից մեկը ևս մահացել է: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, ՌԴ Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում մահացել է 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը: Մարտի 20-ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ: Սարդարյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Նա գլխուղեղի ծանր վնասվածք ուներ: Մարտի 21-ին տեղեկություն էր ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության: Ավտոբուսում եղել է 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի հյուրանոց: Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Արտակ Վրեժի Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 42 ուղևոր, որոնք գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակա հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |