Վաշինգտոնը վտարում է ռուս դիվանագետներին![]() 26 մարտի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կարտաքսի ԱՄՆ-ից ՌԴ 60 դիվանագետի: Որոշումը կապված է Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բացի այդ Վաշինգտոնը կփակի ՌԴ հյուպատոսությունը Սիեթլում: Դա Սպիտակ տունը բացատրել է այն հանգամանքով, որ հյուպատոսությունը մոտ է սուզանավերի ռազմակայանին: Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է նոր միջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը պատասխանի այդ գործողություններին: Ռուս դիվանագետներին վտարելու մասին հայտարարել են նաև ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Չեխիան, Լիտվան, Էստոնիան և Լատվիան: Ընդհանուր առմամբ այդ մասին 16 երկիր է հայտարարել: ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Բրիտանիայում 2010-ին ՌԴ և ԱՄՆ միջև հետախույզների փոխանակումից հետո: Նախկին սպան և նրա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվեցին բրիտանական Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում: Լոնդոնում պնդում են, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով: Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան մեղասկից է թունավորմանը: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը «կրկեսի ներկայացում» է անվանել: Մարտի 15-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |