Կեմերովոյում բազմահազարանոց հանրահավաք է. Պահանջում են ՌԴ կառավարության հրաժարականը27 մարտի 2018 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կեմերովոյի կենտրոնում տարերային հանրահավաք է ի հիշատակ մարտի 25-ին «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած մեծ հրդեհում զոհվածների, որոնց թիվը հասնում է 64: Տեղական ԶԼՄ-ները, մասնավորապես «Տայգա.ինֆո»-ն, հայտնում է, որ մարտի 27-ի հանրահավաքին մասնակցում է մոտ 4000 մարդ, որոշ այլ լրատվականներ՝ 300 մարդ: Ըստ «Կոմերսանտ-Սիբիրի», 500 մարդ: Քաղաքացիները պատմում են իրենց անձնական պատմությունները և հայտնում են, թե ինչպես թույլ չէին տալիս իրենց փրկել իրենց սեփական երեխաներին: Հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեևը, ինչպես նաև առավոտյան Կեմերովո ժամանած ՌԴ նախագահ Վլադիմրր Պուտինը: Նրանք նաև կոչ են անում ճշմարտությունն ասել մարտի 25-ին կատարվածի մասին, քանի որ համացանցում լուրեր են շրջանառվում, որ զոհվածներն ավելի շատ են, գրում է Deutsche Welle-ն: Մարդկանց մոտ դուրս է եկել Կեմերովոյի շրջանի նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը, որն առաջարկել է ակտիվիստներին զննել դիահերձարանները: Ըստ «Վաշ գորոդ» պարբերականի, ակտիվիստները հանրահավաքում տվյալներ են հավաքում զոհվածների մասին այնտեղ ներկա հարազատներից և արդեն 67 զոհի անուն են գրանցել: Մարտի 26-ին երեկոյան սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ հանրահավաքի մասնակիցներին ցրելու են ամենակոշտ միջոցներով: Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը:Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |