Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվել է Կարուանային

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվել է Կարուանային

PanARMENIAN.Net - Գերմանիայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում, Լևոն Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային: Արոնյանը 8-րդ հորիզոնականում է 4 միավորով:

Մարտի 27-ին Բեռլինում կկայանա հավակնորդների մրցաշարի վերջին, որոշիչ տուրը։ Հիմնական պայքարն ընթանում է Կարուանայի (8 միավոր), Մամեդյարովի (7․5 միավոր) և Կարյակինի (7․5 միավոր) միջև:

14-րդ տուրում Արոնյանը կխաղա Ուեսլի Սոյի հետ։

Սերգեյ Կարյակինի հակառակորդը Դին Լիժենն է։ Ոչ ոքիի դեպքում նրա շանսերը փոքրանում են, քանի որ Մամեդյարովի հետ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի վերջինիս հաղթանակը և նախապատվությունը կտրվի Մամեդյարովին։ Իսկ հաղթանակի դեպքում ռուս գրոսմայստերի շանսերը մեծ են։ Բացի այդ, առաջատար եռյակում Կարյակինը միակն է, որ խաղալու է սպիտակներով, հայտնում է chess.am-ը։

Կարուանան ուժերը կչափի Գրիշչուկի հետ։ Վերջինս մրցաշարում հաղթելու հավակնություններ չունի, սակայն խաղի արդյունքը կարող է որոշիչ լինել Գրիշչուկի հայրենակցի՝ Կարյակինի համար։

Մամեդյարովի հակառակորդը Վլադիմիր Կրամնիկն է:

Թայ-բրեյքն անցկացվում է 3 փուլով՝ երկու պարտիա 25+10 ժամակարգով, որից հետո հավասար արդյունքի դեպքում ևս երկու պարտիա 5+3 ժամակարգով, որից հետո, հավասար միավորների դեպքում խաղացվում է վերջին, որոշիչ պարտիան։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---