1,11 մլրդ դրամ՝ դեպի Սարդարապատի հուշահամալիր ճանապարհի բարեկարգմանը

1,11 մլրդ դրամ՝ դեպի Սարդարապատի հուշահամալիր ճանապարհի բարեկարգմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունը պահուստային ֆոնդից 1,113 մլրդ դրամ կհատկացնի Արմավիր–Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 29-ի նիստի օրակարգում:

Հատկացվող գումարից 1,094 մլն դրամը կտրամադրվի շինարարական աշխատանքներին, 6,394 մնլ-ը՝ հեղինակային հսկողությանը, և 11,7 մլն-ը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար:

Նկատի ունենալով, որ աշխատանքները կատարվելու են Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ, անհրաժեշտություն է առաջացել գումարները ամբողջությամբ հատկացնելու 2018 թվականի առաջին կիսամյակում:

Նախատեսվում է հիմնանորոգել 9,435 կմ ճանապարհահատված:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---