Միշել Լեգրանը ՌԴ Պատվո նշան է ստացել27 մարտի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, հայկական արմատներ ունեցող Միշել Լեգրանը ՌԴ-ում պարգևատրվել է Պատվո նշանով՝ «Ռուաստանյան մշակույթում ավանդի համար»: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է Փարիզում: ՌԴ Պատվո նշանով է պարգևատրվել նաև հայտնի ֆրանսիացի կինոռեժիսոր Կլոդ Լելուշը, որի ֆիլմերը համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում են: Հանձնելով պարգևները՝ Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովն ասել է, որ հայտնի վարպետների ստեղծագործությունները լավ են ճանաչում և բարձր են գնահատում Ռուսաստանում: «Այս պարգևը Ռուսաստանի մշակույթում նշանակալի ավանդի համար է»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Միշել Լեգրանը Ֆրանսիայի և ՌԴ միջև մշակութային փոխանակումների ամենաակտիվ և հայտնի մասնակիցներից է, որին նպաստում է արդեն մոտ 6 տասնամյակ: Կոմպոզիտորը, որը փետրվարին նշեց իր 86-ամյակը, մրսածության պատճառով չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը: Պարգևն իր անունից ստացել է նրա կինը՝ ծագումով ռուս կինոդերասան և գրող Մաշա Մերիլը (Գագարինա): Միշել Ժան Լեգրանը հայտնի կոմպոզիտոր է, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |