Նոր սերնդի ՀԴՄ-ները 2019-ից պարտադիր կդառնան![]() 27 մարտի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը բոլոր կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ դրամարկղային մեքենաներ ունենան: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում: Նախկինում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենքում փոփոխություններով առաջարկվում էր նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտար ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |