Արևային էներգիա արտադրողները կկարողանան մինչև 500 կՎտ տեղակայանքներ ունենալ

Արևային էներգիա արտադրողները կկարողանան մինչև  500 կՎտ տեղակայանքներ ունենալ

PanARMENIAN.Net - Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողներին կթույլատրվի 500 կՎտ առավելագույն հզորությամբ տեղակայանքներ ունենալ՝ գործող կարգավորումներով սահմանված 150 կՎտ-ի փոխարեն: Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով սահմանվում է նաև էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլէներգիայի փոխհոսքերի շրջանակում հատուցում տրամադրելու կարգը: Լրամշակվել են նաև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում հատուցման գումարի չափի հաշվարկման մեխանիզմները:

Ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և ՀԷՑ-ի միջև էլէներգիայի փոխհոսքերի ծավալը կաճի, և կբարելավվեն ինքնավար կայաններ շահագործողների սպառման ռեժիմները:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---