ԱԳԼՃԿ-ների 100%-ում խախտումներ են գտել, «Ռեգուլյար» բենզինն էլ վաճառել են որպես «Պրեմիում»![]() 27 մարտի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում ԱԳԼՃԿ-ների 100 տոկոսի մոտ հայտնաբերվել են խախտումներ: Այդ մասին հայտարարել է ՇՎՏՄ տեսչության պետ Լևոն Խալիկյանը լրագրողների հետ հանդիպմանը: Բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խախտումները կազմել են 67 տոկոս, հայտնում է Aysor.am-ը։ «Այս խախտումները բաժանվում են 2 մասի՝ որակական և չափագիտական, երբ թերլցվում է բենզինը կամ դիզվառելիքը։ Եղել են դեպքեր, երբ փորձել են «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառել որպես «Պրեմիում» կամ «Սուպեր»։ Հայտնաբերված խախտումները վերացվել են»,-ասել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը։ «Ստուգումների արդյունքում խաղալիքների ոլորտում 83 տոկոսում հայտնաբերել ենք խախտումներ։ Հիմնական խախտումները եղել են սերտիֆիկատի բացակայություն, հայերենի մակնշման բացակայություն կամ թերի մակնշում»,- տեղեկացրել է Լևոն Խալիկյանը։ Նա նշել է նաև, որ խախտումների մեծ թիվ է հայտնաբերվել նաև կոսմետիկ միջոցների ոլորտում՝ 80 տոկոս։ «Սա նոր ոլորտ է, քանի որ մինչև 2017-ի Հայաստանում չէր գործում կոսմետիկ միջոցների տեխնիկական կանոնակարգ։ 2017-ից սկսած ՀՀ-ում գործում է կոսմետիկ միջոցների տեխնիկական կանոնակարգ, որը ԵԱՏՄ-ի կողմից է ընդունվել»,-ասել է Խալիկյանը։ Բոլոր նոր ոլորտներում մինչ ստուգումներ իրականացնելը տեսչական մարմինը իրականացրել է հանդիպում-իրազեկում, ներկայացրել պահանջները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |