Երևանցիները ծաղիկներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ ի հիշատակ Կեմերովոյի զոհերի27 մարտի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մարդրիկ ծաղիկներ և խաղալիքներ են դնում ի հիշատակ Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մեծ հրդեհից զոհված մարդկանց: Ըստ վերջին տվյալների, Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը 64-ն է, նրանցից 41-ը երեխա է: Մարտի 28-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարված: Կեմերովոյի կենտրոնում ինքնաբուխ հանրահավաք է ի հիշատակ մարտի 25-ին «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած մեծ հրդեհում զոհվածների: Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը:Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |