Պոգբան մտադիր է լքել ՄՅՈւ-ն ամռանը![]() 27 մարտի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է լքել ակումբը: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը: Նշվում է, որ ՄՅՈւ-ն մտադիր է ամռանը £200 մլն-ի շրջանակում խաղացողներ գնել «Ռեալից», ՊՍԺ-ից և «Յուվենտուսից», ինչն էլ ֆրանսիացի կիսապաշտպանի՝ նոր ակումբ փնտրելու պատճառ է դարձել: «ՄՅՈւ ղեկավարը կորցրել է իր համբերությունը Պոգբայի հետ, անգամ ակումբի մի շարք խաղացողներ հիասթափված են, որ £89 մլն-անոց կիսապաշտպանն ավելի շատ կենտրոնանում է իր կերպարի, քան ֆուտբոլի վրա»,- գրում է աղբյուրը: Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի հուլիս: Նա երկրորդ անգամ «կարմիր սատանաների» կազմում է ընդգրկվել 2016 թվականին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |