Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ27 մարտի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանցի սահմանապահները կրակ են բացել ադրբեջանցի որսագողերի ուղղությամբ, որոնք ապօրինի ձկնորսությամբ էին զբաղվում Կասպից ծովում: Սահմանապահները մոտ 1 ժամ հետապնդել են իրավախախտներին, որոնք փորձել են մոտորանավակով փախչել սահմանապահ նավից: «Ադրբեջանցի որսագողերը չեն հանձնվել սահմանապահներին նույնիսկ զգուշացնող կրակոցներից հետո: Նրանք կանգ են առել միայն այն ժամանակ, երբ սահմանապահները կրակել են մոտորանավակի շարժիչներին»,-ասվում է որսագողերի ձերբակալման մասին ռեպորտաժում, գրում է Haqqin.az-ը ղազախական KTK հեռուստաալիքի վրա հղումով: Արդյունքում Ղազախստանի սահմանապահները 4 անձի են ձերբակալել, տարել են նրանց նավահանգիստ և հանձնել ոստիկանությանը: Որսագողերի դեմ 2 քրեական գործ է հարուցվել՝ նրանց մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում սահմանն ապօրինի հատելու և արժեքավոր ցեղատեսակների ձուկ ապօրինի որսալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |