ԼՂՀ նախագահի խոսնակն օբյեկտիվ քննություն է խոստանում Ասյա Խաչատրյանի գործով27 մարտի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի, ով պատմել է, որ Արցախի Հանրապետության ոստիկաններն իր հանդեպ բռնություն են գործադրել, գործն օբյեկտիվորեն քննվելու է: Այս մասին PanARMENIAN.Net – ին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս հարցն անպայման քննվելու է, որովհետև նման հարցերին պետք է արձագանքել: Համապատասխան հանձնարարականներն արդեն տրվել են ոստիկանապետին, ոստիկանության ղեկավարությանը: Ամեն ինչ օբյեկտիվորեն քննվելու է, և եթե այն, ինչ ասվում է, ճիշտ է, և ապացուցվի, որ նման դեպք եղել է, մեղավորները կպատժվեն»,- ասաց Բաբայանը, հավելելով, որ հանձնարարականներն ԱՀ ոստիկանության ղեկավարությանը տրվել են երկրի նախագահ Բակո Սահակյանի կողմից և «անվերապահորեն կատարվելու են»: Բաբայանի խոսքով՝ անթույլատրելի է, որ այս թեմայի շուրջ լինեն քաղաքական շահարկումներ. «Անթույլատրելի է, որ վարվի աննորմալ և հակազգային, հակահայկական քաղաքականություն: Առավել ևս «հայաստանցի-ղարաբաղցի» «մուտիլովկաները», որոնք որևէ կապ չունեն իրականության հետ և թուլացնում են հայ ժողովրդին ու պետականությանը»: Մամուլի խոսնակը նաև վստահություն հայտնեց, որ Ասյա Խաչատրանը պետք է ավելի շուտ դիմեր ոստիկանությանը, քանի որ կատարվածից արդեն մոտ 2 ամիս է անցել. «Տաք հետքերով ավելի օպերատիվ ձևով կարելի էր այս ամենին արձագանքել»: Բաբայանը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից հետաքննությունն անցկացվելու է օբյեկտիվ, իսկ մեղավորները պատժվելու են: Ավելի վաղ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմել էր, որ փետրվարի սկզբում Արցախում աշխատանքով գտնվելու ընթացքում 3 օր շարունակ խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ՝ հանդիպելով նրանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմանն ու բռնության: Աղջկա խոսքերով՝ այդ բոլոր խնդիրները նրա կապույտ մազերի և փողոցում ծխելու պատճառով էին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |