Հայ գինեգործները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից մեդալներ են բերել

Հայ գինեգործները «Պրովայն Դուսելդորֆ 2018»  միջազգային ցուցահանդեսից մեդալներ են բերել

PanARMENIAN.Net - Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություն միասնական տաղավարով ներկայացրել է իր արտադրանքը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով:

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անցկացվել է հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների և առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։

Հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել 200 նախնական պայմանավորվածություն:

Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված էր ավելի քան 6600 ընկերություն,այցելուների թիվը կազմել է մոտ 60.000, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---