Ամերիկահայ պրոֆեսորը ինժիներիայի հեղինակավոր՝ Ջոն Ֆրիցի մեդալ է ստացել![]() 28 մարտի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ամերիկահայ Աննե Քիրեմիդջյանը 2018 թվականին «Ամերիկյան ինժիներական հանրության ասոցիացիայի» (AAES) կողմից պարգևատրվել է Ջոն Ֆրիցի մեդալով: The Armenian Weekly-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: Մրցանակը տրվում է տարվա ընթացքում ճշգրիտ կամ կիրառական գիտության ոլորտում նվաճումների համար: Այն ստեղծվել է 1902 թվականին և համարվում է ինժիներիայի ոլորտի ամենահեղինակավորներից մրցանակներից մեկը: Հայազգի պրոֆեսորը պարգևատրվել է մեդալով սեյսմիկ վտանգի գնատահատման ոլորտում նշանակալից ուսումնասիրությունների և հաջորդ սերունդների շրջանում սեյսմոլոգիայի ոլորտի մրցունակ ինժիներներ կրթելու համար: «Քիրեմիդջյանի հետազոտությունը կենտրոնանում է շենքերի կայունության, կայուն քաղաքային բնակավայրերի վրա, որոնք ի վիճակի են դիմակայելու կարճաժամկետ և երկարաժամկետ բնական աղետներին՝ այդ թվում նաև երկրաշարժերին: Անլար սենսորային համակարգի մշակման և տեղադրման միջոցով զարգացնելով սեյսմակայունությունը որոշող մի շարք տեխնոլոգիաներ՝ նա շարունակում է ընդլայնել ռազմավարական քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգի ստեղծման քննարկումները՝ շեշտելով իր հայտնագործությունների քաղաքական, տնտեսական և հասարակական կարևորությունը», - գրում է աղբյուրը: Նշվում է, որ հայ ընտանիքում ծնված Քիրեմիդջյանը ԱՄՆ է տեղափոխվել Բուլղարիայից 1965-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |