Պատանի Տարոն Յաղուբյանը՝ Լոս Անջելեսի միջազգային գիտական և ինժեներական տոնավաճառի հաղթող

Պատանի Տարոն Յաղուբյանը՝ Լոս Անջելեսի միջազգային գիտական և ինժեներական տոնավաճառի հաղթող

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Հովսեփյան հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տարոն Յաղուբյանն առաջին տեղն է զբաղեցրել Լոս Անջելեսի Միջազգային գիտական և ինժեներական տոնավաճառում:

Տարոնը ներկայացրել է արևային էլեկտրաէներգիայի հիման վրա ջեռուցման համակարգի PorSH (Portable Solar Heating Apparatus) նախագիծը: Որսպես հեղինակավոր միջոցառման հաղթող Տարոն Յաղուբյանն ապրիլին կմասնակցի Կալիֆորնիայի գիտական տոնավաճառին, հայտնում է Asbarez-ը:

Նախատեսվում է նաև պատանի Տարոնի մասնակցությունը Broadcom միկրոսխեմաներ արտադրող ամերիկյան կորպորացիայի ազգային մրցույթին:

Տարոն Յաղուբյանը ծնվել է Կալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում բժիշկ Ստեֆան և Մարո Հակոբյանների ընտանիքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---