ՌԴ ԱԻՆ. Կեմերովոյում հրդեհից բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերվել են![]() 28 մարտի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Կեմերովոյում «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհված 64 անձի մարմինները հայտնաբերվել են: Այդ մասին հայտարարել է ԱԻՆ ղեկավար Վլադլեն Ակսյոնովը: Իշխանությունները պնդում են, որ անհետ կորածներ չկան: Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 5 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը: «Անհետ կորածներ չկան: Չկան մարդիկ, որոնք չգիտեն, թե որտեղ են իրենց մերձավորները»,-ասել է Ակսյոնովը: ԱԻՆ-ը հաստատել է, որ հրդեհի հետևանքով 41 երեխա է զոհվել: Մարտի 27-ին այդ մասին են հայտնել զոհվածների հարազատների կազմակերպած Կեմերովոյի շտաբում: 27 զոհվածի ինքնությունը հաստատված է, 6-ի դեպքում լրացուցիչ փորձաքննություն է պահանջվում, ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ ակտիվիստ Ռասիմ Յարոլիևը հայտնել է, որ անհետ կորածների որոնումներով զբաղվող նախաձեռնող խմբի անդամները ստուգել են զոհվածների և անհետ կորածների իրենց ցուցակը: «Ստուգումից հետո ցուցակը 86-ից կրճատվել է մինչև 77 մարդ՝ 25 ինքնությունը հաստաված զոհ, 39 անհետ կորած և 13 մարդ, որոնց անհետացման մասին հայտնել է բնակչությունը»,-ասել է նա: Կեմերովոյի առևտրի կենտրոնի ղեկավարներն ու աշխատակիցները հայտարարել են, որ հրդեհի պատճառը կարող էր հրկիզումը լինել, իսկ ազդարարման համակարգն ինչ-որ մեկն անջատել էր հրդեհից 15 րոպե առաջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |