Կալիֆորնիայի խորհրդարանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման բանաձև է ներկայացվել28 մարտի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը ներկայացրել է բանաձև, որով 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակվում է նահանգում Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր։ Այս մասին հայտնում է Asbarez-ը: Ֆրիդմանին են միացել նահանգի օրենսդիր մարմնի հայկական համախմբի անդամ Ադրին Նազարյանը, ինչպես նաև պատգամավորներ Սքաթ Ուիլքն ու Էնթոնի Պորտանտինոն։ Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդելի և Կալիֆորնիայի տարածքի հայերը ապրիլի 24-ին ոգեկոչում են հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները: «Այս բանաձևը ևս մեկ առիթ է Կալիֆորնիայի ժողովրդի համար հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր հայ զոհերին, և պահանջել իշխանություններից դատապարտել Ցեղասպանությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ»,- ասել է նա: Ֆրիդմանը բանաձևը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |