Սիրիայում ԱՄՆ զորքերը կանխել են բախումը ռուսների հետ![]() 28 մարտի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ զորքերը Սիրիայում կանխել են բախումը ռուսաստանցիների հետ, որը կարող էր այն միջադեպի կրկնությունը դառնալ, երբ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով ռուսաստանցի վարձկաններ զոհվեցին: Այդ մասին մարտի 27-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը: Ռուսաստանյան ստորաբաժանումները շարժվում էին Եփրատից դեպի արևելք գտնվող բաժանարար գծով դեպի այն տարածքը, որտեղ կողմերը կարող են գործողություններ իրականացնել, ասել է Մեթիսը: Սակայն, նրա խոսքերով, ռուսները չափից շատ են մոտեցել ԱՄՆ զինվորների դիրքերին, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ ԶՈւ կենտրոնակայանների պետերի կոմիտեի նախագահ Ջոն Դանֆորդն այն ժամանակ կապվել էր ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ միջադեպի առնչությամբ, որից հետո ռուսները նահանջել են: Մեթիսը չի հիշատակել, թե հատկապես երբ է դա տեղի ունեցել, սակայն մարտի 22-ին Պենտագոնը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Դանֆորդն ու Գերասիմովը բանակցել են Սիրիայի և մի շարք այլ հարցերի շուրջ: Ռուս վարձկանները տեղաշարժվել են Դեր Զորի շրջանում՝ տեղեկություններ ստանալու համար ԱՄՆ զորքերի դիրքերի մասին, հայտնում է AFP-ն աղբյուրների վրա հղումով: Փետրվարի 8-ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի տակ են հայտնվել կառավարամետ ջոկատները, որոնք փորձել են գրավել տեղի նավթավերամշակման գործարանը: Ջոկատները կազմավորված էին հիմնականում ռուսաստանցի վարձկաններից: Ըստ տարբեր գնահատականների, արդյունքում զոհվածների թիվը մի քանի տասնյակից հասնում է 100-ի: Ըստ անկախ հետազոտողների Conflict Intelligence Team (CIT) խմբից, զոհվածների մի մասը «Վագներ» կազմակերպության վարձկաններ էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |