«Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում մրցանակի է հավակնում28 մարտի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան «Զանգակ» հրատարակչությունը Բոլոնիայում ընթացող մանկական գրքի ցուցահանդեսում հավակնում է Ասիայից մրցանակին «Մանկական լավագույն հրատարակչություն» անվանակարգում: Այդ մասին ասվում է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում: Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսը բացվել է մարտի 25-ին: Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որում իրենց լավագույն գրքերն են ցուցադրում «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», GSM Studio հրատարակչությունները: Բոլոնիայում ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 29-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա |