Էստոնիայի հայազգի քաղաքացուն 12 ժամ պահել են Բաքվի օդանավակայանում և հետ ուղարկել

Էստոնիայի հայազգի քաղաքացուն 12 ժամ պահել են Բաքվի օդանավակայանում և հետ ուղարկել

PanARMENIAN.Net - Էստոնիայի հայազգի քաղաքացի Կարինե Օգանեսյանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ օդանավակայանում պահելուց հետո ուղարկել են Էստոնիա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Կարինե Օգանեսյանը Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդականն է և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահը: Նա Բաքու էր մեկնել մանկավարժների միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին:

Ըդն որում Կարինե Օգանեսյանը պաշտոնապես ստացել էր Ադրբեջան մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) էր մեկնել Բաքու։

Բաքվից հետ ուղարկելու մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատրել նաև Կարինե Օգանեսյանը: «Հանդուրժողականություն, երկխոսություն, փոխադարձ հարգանք...ինչի՞ մասին է խոսքը»,-գրել է Կարինե Օգանեսյանը: Նա մասնավորապես նշել է, որ իրեն կերակրել են միայն 7 ժամից, այն էլ, երբ ինքն է խնդրել, իրենք չեն առաջարկել:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի գրառման մեջ ասվում է. «Այս վարքագիծը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի իշխանությունների ռասիստական, անհանդուրժողական բնույթը։ Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։ Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի և համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է»։

Դեսպանը հավելել է, որ եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---