ՃՈ-ն 1 ամսում փողոցը չսահմանված վայրով հատելու համար 14 հետիոտնի է տուգանել![]() 28 մարտի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը Հայաստանում ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար հետիոտների նկատմամբ կազմվել է 14 վարչական իրավախախտման արձանագրություն։ Այս մասին PanARMENIAN.Net – ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Ճանապարհային ոստիկանությունը ընթացիկ տարում սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտների նկատմամբ: Հետիոտները, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով, կտուգանվեն: 3000 դրամի տուգանք է սահմանված այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ 5000 դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով: 2009 թվականի աշնանը ճանապարհային ոստիկանությունը սկսեց արձանագրություններ կազմել փողոցները սխալ հատվածում հատող հետիոտների նկատմամբ` երեք հազարական դրամ նրանց տուգանելով: Մի քանի շաբաթվա ընթացքում, ըստ ոստիկանության, տուգանվեց մի քանի հազար մարդ: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը դադարեց կատարել իր այդ գործառույթը կամ սկսեց խիստ հազվադեպ կիրառել այն, ու փողոցներում իրավիճակը կրկին վերադարձավ նախկին վիճակի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |